Եմենի բանտերից փախուստի է դիմել «Ալ Քայիդայի» ավելի քան 40 գրոհային
Եմենի հարավում գտնվող բանտերից մեկից փախուստի են դիմել «Ալ Քայիդայի» ավելի քան 40 գրոհայիններ: Այս մասին հաղորդում «Associated Press» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի իրավապահ մարմիններում իր աղբյուրների վրա:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, բանտարկյալների փախուստը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ազատության մեջ գտնվող մի խումբ գրոհայինները հարձակում են գործել բանտի վրա: Բանտարկյալները իրենց հերթին, հարձակվել են բանտի աշտակիցների վրա:
Ըստ «Associated Press»-ի, փոխհրաձգության արդյունքում զոհվել է բանտի մեկ աշխատակից: