Թուրքիայի խորհրդարանական ընդդիմությունը կողմ է բանակցելու առանց նախապայմանների
«Առավոտը» ներկայացրել է Անկարայում Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր հիմնական ուժի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըքչդարօղլուի հանդիպումը թուրք և արտասահմանցի լրագրողների հետ:
Հանդիպման ժամանակ Քեմալ Քըլըքչդարօղլուն մասնավորապես դժգոհել է երկրում մամուլի ազատությունից` նշելով, թե թուրքական ԶԼՄ-ներն անկախ չեն, «Ազատություն և զարգացում» իշխող կուսակցությունը չի կարող քննադատվել մամուլի կողմից. «Թուրքիան միակ երկիրն է, որտեղ չտպագրված գիրքն առգրավվում է, և լրագրողը բանտում է հայտնվում չտպագրված գրքի համար»: Նա նաև նշել է, որ դատական համակարգը Թուրքիայում նույնպես անկախ չէ. «Դատարանները կարող են բանտարկել ցանկացածի, ում վարչապետը ցանկանում է, որ հայտնվի բանտում»:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` Քըլըքչդարօղլուն նշել է, որ պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստել առանց նախապայմանների, այնինչ` վարչապետ Էրդողանը հայտարարում է, թե քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, առաջընթաց չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան