Beeline մարզային սակագնային փաթեթների բաժանորդները կարող են ընտրել այլ ցանցի «սիրելի համար»
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է «Այլ ցանցի սիրելի համար» ծառայության մեկնարկի մասին «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար: Ծառայությունը հնարավորություն է տալիս ընտրել ՀՀ այլ բջջային օպերատորի մեկ «Սիրելի համար» և զանգել 19 դրամ/րոպե սակագնով:
«Մարզային սակագնային փաթեթները մեծ ճանաչում են վայելում մեր բաժանորդների մոտ: «Այլ ցանցի սիրելի համար» ծառայության շնորհիվ այս սակագնային փաթեթները կդառանա էլ ավելի հարմարավետ և գրավիչ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այլ ցանցի սիրելի համար» ծառայությանը կարելի է միանալ ցանկացած երեք հարմար եղանակներից մեկով.
- զանգահարելով 067409081
- ուղարկելով SMS հաղորդագրություն անվճար 0674 համարին` հետևյալ տեքստով 09081
- հավաքելով հետևյալ հրահանգը *110*081#
«Այլ ցանցի սիրելի համար» ծառայությունը գրանցելու համար անհրաժեշտ է ուղարկել SMS հաղորդագրություն 0674 համարին FN տեքստով և ընտրված հեռախոսահամարը 9 նիշով:
«Այլ ցանցի սիրելի համար» ծառայության միացումը/փոփոխումը կազմում է 150 դրամ, իսկ ծառայությունից օգտվելու օրեկան վարձը 10 դրամ:
«Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզից կատարել զանգեր Beeline բջջային ցանցում ընդամենը 9 դրամով` անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 19 դրամ: Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է