Վրաստանում 6000 շրջանավարտ չի ստանա ավարտական վկայական
Վրաստանում դպրոցական ավարտական քննությունններից անբավարար գնահատական է ստացել շուրջ 6000 աշակերտ: Ոստի նրանք չեն կարող ստանալ ավարտական վկայական: Այդ մասին հաղորդում է վրացական «ghn.ge» կայքը:
1520 միջնակարգ և մասնավոր դպրոցներում քննություններն անցել են առանց միջադեպերի: Շուրջ 50 հազար աշակերտ 8 առարկայից հանձնել է ավարտական քննություն Նրանցից 30 %-ը բարձր գնահատականներ է ստացել, իսկ 5 %-ը գերազանց արդյունք է ցույց տվել: Սակայն մոտ 6000 շրջանավարտ չեն կարողացել բավարար գնահատականներ ստանալ և զրկվել ավարտական վկայական ստանալու իրավունքից:
Այդ կապակցությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Շաշկինը հանձնարարել է ստուգումներ իրականացնել հատկապես այն դպրոցներում, որտեղ արձանագրվել է ցածր առաջադիմություն: Նախարարությունում համոզված են, որ այդ դպրոցներում կարող են հայտնաբերվել լուրջ խախտումներ, որոնց դեպքում տվյալ ուսումնական հաստատության տնօրենները կարող են ազատվել աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան