
Պան Գի Մուն. Սիրիայի նախագահ Ասադը պետք է վճռական քայլեր ձեռնարկի
Պան Գի Մունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար վերընտրվելուց հետո, հայտարարել է, որ նա շատ անհանգստացած է Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «BBC» լրատվական գործակալությունը:
«Ես ողջունում եմ Սիրիայի առաջնորդ Ասադի հայտարարությունը` ընդհանուր համաներման վերաբերյալ, բայց սա պետք է հանգեցնի այն բանին, որ ժողովրդի հետ իրական և կառուցողական երկխոսություն սկսվի: Ես շատ եմ անհանգստանում Սիրիայում կատարվող իրադարձությունների շուրջ և ահա թե ինչու ես խոսեցի նախագահ Ասադի հետ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Սիրիայի նախագահ Ասադը և իր կառավարությունը պետք է հստակ և վճռական քայլեր ձեռնարկեն, քանի դեռ ուշ չէ»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նշենք, որ Սիրիայում արդեն մի քանի ամիս է ժողովուրդը փողոց է դուրս եկել՝ պահանջելով Սիրիայի նախագահի հրաժարականը: Փողոցային ակցիաների մասնակիցների ու ոստիկանների բախումների արդյունքում զոհերի թիվը մի քանի հարյուրի է հասնում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան