Ռոդ Այլենդի նահանգապետը ստորագրել է ցեղասպանության վերաբերյալ կրթական օրինագիծ
Ռոդ Այլենդի նահանգապետ Լինքոլն Չաֆեն ստորագրել է օրինագիծը՝ կոչ անելով կրթության պետդեպարտամենտին օգնել տեղական դպրոցներին` դասավանդել ցեղասպանությանը վերաբերող նյութեր` այն համարելով քաղաքացիական կրթության մի մաս:
Այս մասին տեղեկացնում է «WPRI. Com» ինտերնետային կայքը:
Նշենք, որ ավելի վաղ այս օրինագիծն ընդունվել է Ռոդ Այլենդի Գլխավոր Ասամբլեայի կողմից` կոչ անելով կրթության պետդեպարտամենտին իր ինտերնետային կայքում տեղադրել ցեղասպանությանը վերաբերվող ուսուցողական նյութեր` Հոլոքոստի, Դարֆուր, Իրաքի, Ռուանդայի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Օրինագծի հովանավորները պնդում են, որ նրանք գիտակցում են, որ դպրոցները պայքարում են ֆինանսավորման համար, իսկ ուսուցիչներն էլ ժամանակ չունեն: Նրանց կարծիքով, ինտերնետային տարբերակով նման կարգի տեղեկություններն ավելի մատչելի կլինեն ուսանողների համար:
Հիշեցնենք, որ օրինագիծը հովանավորել են Փրովիդենսի հանրապետական Անաստասիա Փ. Վիլյամսը և Վորվիքից սենատոր Միլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան