Մեկնարկեց ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի մեկնարկը: Պաշտոնական բացումը իրականացրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
ԴիջիԹեք բիզնես ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում:
Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև «Microsoft» ինովացիոն ֆորումը: Նշենք, որ այս տարի նշվում է «Microsoft»-ի` Հայաստան մուտք գործելու 5-ամյակը, և ԴիջիԹեք բիզնես ֆորումը շատ լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանում 5-ամյա գործունեության հաշվետվությունը:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ընթացքում «ԱրմենՏել» և «Մայքրոսոֆթ» ընկերությունները կներկայացնեն «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները:
Այս տարի ֆորումին կմասնակցեն նաև վրացական ՏՏ ոլորտի կազմակերպություններ։ Վրացական կազմակերպությունները հանդես կգան առանձին տաղավարով, որտեղ կներկայացնեն իրենց երկրի բիզնես ոլորտի տեխնոլոգիական լուծումները:
Ֆորումի մուտքը միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով է /լրագրողների մուտքն անվճար է/, որպեսզի միջոցառում այցելեն միայն թիրախային խմբերը: Տոմսերի արժեքը սինվոլիկ է` 6000 դրամ: Տոմսեր գնած այցելուները հնարավորություն կունենան նաև մասնակցել խաղարկությանը, որի շրջանակներում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության` «ԱրմենՏել»-ի կողմից հաղթողին կշնորհվի Samsung հեռախոս և «Hi-Line» ինտերնետ-ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից` Wireless Desktop 800 (անլար մկնիկ, ստեղնաշար):
DigiTec բիզնես ֆորումի գլխավոր գործընկերն այս տարի «ԱրմենՏելն» է /ապրանքանիշը Beeline/, ֆորումի պաշտոնական գործընկերը` «Microsoft» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա