Գ. Բարսեղյան «ՏՏ-ն ամենահզոր գործոնն է, որ բերում է թե՛ տնտեսական, թե՛ ընդհանուր զարգացման»
Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում»-ին զուգընթաց սկսեց իրականացնել «Մայքրոսոֆթ Իննովացիոն Ֆորում» ամենամյա միջոցառումը: Ֆորում»-ի շրջանակներում «Մայքրոսոֆթ»-ը նշելու է իր հայաստանյան գործունեության 5 տարին, որի ընթացքում կմատնանշվեն ընկերության այս տարիների ձեռքբերումները, կներկայացվեն նոր տեխնոլոգիաններ ու լուծումներ:
Ինչպես նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, վերջին երեսուն տարիներին ՏՏ է եղել այն հիմնական գործոնը, որն համաշխարհային մակարդակով ապահովել է զգալի ձեռքբերումներ մասնավորապես տնտեսական ոլորտում։
«Դեռ 2007 թվականին «Մայքրոսոֆթ» ընկերությունն ի դեմ Բիլ Գեյթսի և Հայաստանի կառավարության, ստորագրեցին համագործակցության պայմանագիր, այսօր արդեն մենք վստահ կարող ենք ասել, որ մեր ստանձնած բոլոր պատավորություններն իրականացված են։ ՏՏ-ն ամենահզոր գործոնն է, որ բերում է թե՛ տնտեսական, թե՛ ընդհանուր զարգացման: Եթե նայենք աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում ստեղծված հզոր տեխնոլոգիաներին, ապա կտեսնենք դրանց մեծ ներուժը, դրանք փոխել են մարդկանց ապրելակերպը»,- ասաց Գրիգոր Բարսեղյանը:
Առանձին տաղավարում «Xbox» և «Kinect» խաղային ծրագրերը ներկայացնելուց զատ, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը երկօրյա միջոցառման շրջանակներում կանցկացնի քննարկումներ՝ ընկերության կրթական ոլորտում կատարած գործունեության, Իննովացիոն կենտրոնի ստեղծման և այլ թեմաների շուրջ։