ԱՄՆ կողմից պատժամիջոցի է ենթարկվել իրանական «Իրան Էյր» ավիաընկերությունը
ԱՄՆ կառավարությունը երեկ կայացրած որոշմամբ իրանական «Իրան Էյր» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոց է կիրառել:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
«ԱՄՆ «Իրան Էյր»-ին մեղադրում են այն բանի մեջ, որ վերջինս Իրանի պաշտպանության նախարարության և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) համար ռազմամթերք է տեղափոխել:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ «Իրան Էյրը» մի քանի թռիչք է իրականացրել Սիրիա` այնտեղ տեղափոխելով ռակետների և հրթիռների պահեստամասեր:
Բացի այդ, ֆրանսիական և Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող մի քանի ընկերությունների նկատմամբ ամերիկյան պաշտոնյաները դատական հայցադիմումներ են պատրաստել, այն մեղադրանքով, որ վերջիններս Իրանին են տրամադրել ռազմական կործանիչների և ուղղաթիռների սարքավորումներ»,-նշված է հաղորդագրության մեջ: