Մեկնարկում է «Հայփոստ-Մարաթոն - 2011» ծրագիրը
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ԲՎ-ն հայտարարում է Հայփոստի նորացված 50 բաժանմունքների վերաբացման «Հայփոստ –Մարաթոն - 2011» ծրագրի մեկնարկի մասին. մինչև տարեվերջ կվերաբացվեն 12 նորացված բաժանմունքներ Երևանում, 38-ը`մարզերում:
Ծրագիրը նախատեսում է բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով, որոնք կապահովեն նոր միջավայր հաճախորդների և աշխատակիցների համար: Բոլոր նորացված բաժանմունքներում ավանդական և ոչ ավանդական փոստային ծառայություններից բացի կտրամադրեն ֆինանսական և կոմերցիոն բազմաբնույթ ծառայություններ: Հաճախորդներին կառաջարկվեն նաև ինտերնետային կապ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:
Ծրագիրը կարևոր է հատկապես այն առումով, որ բոլոր վերաբացվող բաժանմունքներում նույն բարձրորակ ծառայությունները կմատուցվեն:
Ստորև ներկայացնում ենք «Հայփոստ - Մարաթոն - 2011» ծրագրում ընդգրկված բաժանմունքների թիվն ըստ մարզերի.
Երևան – 12
Արագածոտնի մարզ – 2
Արարատի մարզ – 4
Արմավիրի մարզ – 1
Գեղարքունիքի մարզ – 4
Լոռու մարզ – 5
Կոտայքի մարզ – 7
Շիրակի մարզ – 2
Սյունիքի մարզ – 6
Տավուշի մարզ – 3
Վայոց Ձորի մարզ - 4
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա