Ուզում եք օգնել, մի խառնվեք
«Եթե Թուրքիան ուզում է օգտակար լինել ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, ապա պետք է չխառնվի այդ գործընթացին»,- «Առավոտի»-ի փոխանցմամբ` Անկարայից Երևան ժամանած հայ, թուրք և ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ընթացքում արձագանքելով Թուրքիայի Եվրոպական միության հետ հարաբերությունների նախարար Էգեմեն Բաղիշի արած հայտարարությանը, թե հայ-թուրքական սահմանը կբացվի այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կգան համաձայնության ու միմյանց ձեռք կսեղմեն` ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը և հավելել. «Մենք էլ ակնկալում ենք, որ Թուրքիան կշնորհավորի և կսեղմի իր փոքր եղբոր ձեռքը, երբ Բաքուն վերջապես կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ղարաբաղը այլ ճանապարհ չունի, քանի որ արդեն 20 տարի անկախ պետություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում