ՅՈՒՆԵՍԿՕ-ն խուսափում է անդրադառնալ Տիգրանակերտի գոյության թեմային
«Գոլոս Արմենիի» թերթը ներկայացրել է հարցազրույց ՀՀ ԳԱԱ հնէաբանության և էթնոգրաֆիայի ինստիտուտի արցախյան արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, հնէաբան Համլետ Պետրոսյանի հետ: Անդրադառնալով ԼՂ տարածքում հայտնաբերված` հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի պեղումներին` Հ. Պետրոսյանը նշել է, որ աշխատանքների ֆինանսավորումն իրականցվում է ԼՂՀ-ի կառավարության կողմից: Հատկանշական է, որ Տ. Պետրոսյանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` տեղեկատվական պորտալ ստեղծելու առաջարկով:
«Այդ պորտալը թույլ կտար հստակ տեղեկություններ տալ հակամարտության գոտու պատմա-մշակութային կոթողների մասին: Ես առաջարկել եմ ուսումնասիրություններ անցկացնել և դրանց արդյունքները ներկայացնել լայն հասարակությանը, որպեսզի հետագայում կարողանանք այս հարցում խուսափել ցանկացած բնույթի սպեկուլյացիաներից, սակայն Յունեսկոյում կտրականապես մերժեցին»,-պատմում է գիտնականը:
Հ. Պետրոսյանը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս փորձեր է արել կեղծիքներով և սարքովի փաստերով ժխտել Տիգրանակերտի գոյությունը, սակայն որոշ ժամանակ անց նրանք ստիպված եղան ընդունել, որ Տիգրանակերտի գոյության ժխտումն անիմաստ է: Արցախի արշավախմբի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել օտարերկրյա հնէաբանների հետ` ադրբեջանական հետագա սպեկուլյացիաներն արմատախիլ անելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան