Հայաստանն ավելի ինտեգրված է եվրոպական հանրույթին, քան Ադրբեջանը. ռազմական փորձագետ
«Երբ համեմատության մեջ դնում ես հայկական եւ ադրբեջանական կողմերը, պարզ երեւում է` հայկական կողմը ավելի ինտեգրված է եվրոպական հանրույթին, ավելի է ընդունում, ընդգծում եվրոպական արժեքները` ապրելով դրանցով եւ զերծ մնալով տոտալ անհանդուրժողականության քարոզչություն ծավալելուց: Եվ առհասարակ, Հայաստանը ո՛չ հարձակողական պատերազմի է նախապատրաստվում, ո՛չ էլ ռասիզմն ու անհանդուրժողականությունը համարում է իբրեւ հարձակողական պատերազմի նախապատրաստման միջոց: Միաժամանակ, տագնապները փարատելու համար, նշենք, որ նախագահի` ԵԽԽՎ-ի ելույթն ուղղված էր արտաքին՝ եվրոպական լսարանին. ռասիստական դիրքորոշումներ ունեցող հարեւանի կողքին անհրաժեշտ էր ցույց տալ Հայաստանի խաղաղասիրական բնույթը, ինչը եւ արվեց: Մյուս կողմից` անվստահությունը փարատելու անհրաժեշտություն կար, շեշտելով, թե մենք միտումնավոր անհանդուրժողականություն չտարածելով հանդերձ, միշտ պատրաստվել ենք արդյունավետ պաշտպանության եւ չենք անտեսել Ադրբեջանից բխող վտանգը: Իսկ արդյունավետ պաշտպանությունը նշանակում է մոբիլիզացնել երկրի ռեսուրսները` դիմակայելու համար թշնամուն»,-«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում