Android համակարգով գործող նոր բրենդավորված սմարթֆոն` Beeline-ից
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Beeline U8500 բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Beeline U8500 գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա: Այն հագեցված է 3.2 Mpxl տեսախցիկով` տեսագրման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է GSM և 3G ցանցերում, չափերն են` 58x112x12.8մմ, քաշը` 115գր.: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում` 86,500 դրամով:
««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ներկայացված բրենդավորված հեռախոսների տեսականին: Առաջարկելով նոր բազմաֆունկցիոնալ սմարթֆոն մատչելի գնով` մենք բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռում առավելագույն հարմարվետությամբ օգտվել կապի միասնական օպերատորի ծառայությունների լայն տեսականուց»,- նշեց ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ընկերության փոխանցմամբ`սմարթֆոնի Էկրանի անկյունագիծը 3.2 դյույմ է, չափը` 480x800 pxl: Հաղորդակցման հնարավորություններն են ` WAP, GPRS, EDGE, HSDPA, WiFi և Bluetooth: Հեռախոսի հիշողության ծավալը 512ՄԲ է, որը կարելի է ընդլայնել մինչև 32ԳԲ` Micro-SD հիշողության քարտի միջոցով: Սմարտֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline U8500 սմարթֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի: