Ասկերանում նոր մարզադաշտ է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ասկերան շրջկենտրոնում մասնակցել է նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարևորել է մարզական նման օբյեկտների դերակատարությունը շրջկենտրոններում ու շրջաններում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման և առողջ սերնդի դաստիարակության գործում:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը արժեքավոր նվերներ է հանձնել մարզադաշտի շինարարությանը ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ