Հայ կոլեկցիոները պատրաստ է գնել Ադրբեջանի պատառոտված դրոշները
Լոս-Անջելեսում բնակվող հայ կոլեկցիոներ Գևորգ Արգամյանը պատրաստակամություն է հայտնել գնել ադրբեջանական այն պատառոտված դրոշները, որոնք պարբերաբար իջեցվում են Բաքվի Դրոշի հրապարակում տեղակայված հենասյունից:
Հիշեցնենք, այն հայտարարվել էր ամենաբարձրն աշխարհում:
Կոլեկցիոների խոսքերով, նա պատրաստ է 10 հազար դոլար վճարել ամեն մի պատառոտված դրոշի համար: Դրանք, ըստ հրապարակված տվյաների, չորսն են:
Նշենք, որ Դրոշի հրապարակի հիմնարկեքը Բաքվում դրվել էր 2007 թ-ի դեկտեմբերի 30-ին: Դրոշի հենասյան բարձրությունը 162 մ է, հենքի տրամագիծը` 3,2 մ, սյան ընդհանուր քաշը` 220 տ, դրոշի լայնությունը 35 մ է, երկարությունը` 70 մ, քաշը` 350 կգ: Դրոշը տեղադրվելու հաջորդ օրը` սեպտեմբերի 3-ին, ուժեղ քամուց այն պատառոտվել և իջեցվել էր: Դրանից հետո` ևս երկու անգամ: Մոտ 3 ամիս առաջ դրոշի հենասյունը սկսել էր երերալ, ինչի պատճառով մոտակա շենքերի բնակիչները տարհանվել էին: Սա Ադրբեջանի ամենամեծ դրոշի պատառոտվելու արդեն 4-րդ դեպքն էր: Հատկանշական է, որ Դրոշի հրապարակի շինարարության վրա Ադրբեջանի պետբյուջեից 35 մլն դոլար էր ծախսվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան