Իրանը սպառնացել է հարվածել Թուրքիային
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, հանդիպելով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեի հետ, իր դժգոհությունն է հայտնել Սիրիայի հանդեպ Թուրքիայի դրսևորած պահվածքի վերաբերյալ: Ըստ Ասադի բողոքի` Անկարան փորձում է հաճոյանալ Արևմուտքին և նպաստել է հյուսիսատլանտյան դաշինքի ուժերին ներխուժել Սիրիա:
Այս մասին տեղեկացնող թուրքական լրատվամիջոցները վկայակոչում են արաբական աղբյուրներ:
Մասնավորապես լիբանանյան «Էլ Աքբար» թերթը տեղեկացրել է, որ այաթոլլա Խամենեին սպառնագին նախազգուշացում է հղել Թուրքիան, որ վերջինս հանկարծ տարածք չտրամադրի «ՆԱՏՕ»-ի ուժերին Սիրիայի վրա հարձակում գործելու նպատակով: Այլապես Իրանի հարվածային թիրախում կհայտնվեն Թուրքիայում տեղակայված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հենակետերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան