Իրանցի գեներալ. «Իրանական 2000 կմ հեռահարությամբ հրթիռներն ունակ են Իսրայելին հարվածելու նույնիսկ Իրանի կենտրոնական նահանգներից»
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային ուժերն համալրված են 2000 կմ հեռահարությամբ հրթիռներով, դրանից ավելի հեռահարության կարիք չունենք, քանի որ Իսրայելի հեռավորությունն Իրանից ընդամենը 1200 կմ է, և մենք կարող են Իսրայելին հարվածել Իրանի կենտրոնական Սեմնան նահանգից»:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն:
«Ամերիկան նույնպես հոգ է տարել Իրանի նկատմամբ և իր ռազմակայանները տեղակայել է Իրանից ընդամենը 600-700 կմ հեռավորության վրա, և նույն իրանական հրթիռների միջոցով կարող ենք հարվածել ամերիկյան բոլոր նշանակետերին»,-նշել է իրանցի գեներալը:
Նշենք, որ ԻՀՊԿ անցկացնում է «Մեծն Մարգարե 6» անվամբ զորավարժություն, և այսօր, զորավարժության երկրոդ օրը ԻՀՊԿ զորքերի կողմից հաջողությամբ գործարկվել է 14 միավոր «Շահաբ 1», «Շահաբ 2», «Շահաբ 3» և «Ֆաթեհ 110» հրթիռները: