Կազանում Սերժ Սարգսյանը 2013թ-ի ընտրություններում հաղթելու հայտ է ներկայացրել
Անդրադառնալով Կազանում կայացած երեք նախագահների հանդիպմանը` «Голос Армении»-ին նշում է, որ Դ. Մեդվեդևը հիասթափված է այս հանդիպումից, քանի որ Կազանի հանդիպման արդյունքը ինչ-որ չափով ազդել է նաև ՌԴ նախագահի հեղինակության վրա:
Միևնույն ժամանակ թերթը նշում է, որ հայկական կողմը չի կարող որևէ համաձայնության գալ, քանի դեռ Ադրբեջանը` պարտված կողմ լինելով հանդերձ, շարունակում է ուլտիմատումային լեզվով խոսել և Մինսկի խմբի միջնորդների առաքելությունը տեսնում է միայն հայկական կողմի վրա ճնշում գործադրելու մեջ:
Հոդվածագիրը նշում է, որ Կազանի հանդիպման արդյունքը կարող է հնարավորություն տալ Հայաստանին ազատվելու, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներից և նոր բանակցային գործընթաց սկսել, որի լիարժեք մասնակիցը կդառնա նաև Արցախը:
Ըստ թերթի` Կազանում Սերժ Սարգսյանը գալիք նախագահական ընտրություններում հաղթելու հայտ է ներկայացրել: Ըստ նյութի հեղինակի` նախագահ Սարգսյանին հնարավորություն է տրվել դառնալ բանակցային նոր գործընթացի նախաձեռնողը, ուր հայկական դիվանագիտությունը պասիվ կեցվածքից կանցնի նախաձեռնողական քաղաքականության:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում