Արցախցին թույլ չի տա
«Նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում շատ կարեւոր եւս մի նկատառում հայտնեց` վկայակոչեց Նախիջեւանի օրինակը, ցույց տալով, թե ինչ է սպասում հայկական ինքնավարությանը Ադրբեջանի կազմում ընդգրկվելու պարագայում։ Իսկ որ Նախիջեւանը եղել է հայկական կազմավորում` ոչ թե պատմաբանների կամ մեր կարծիքն է, այլ դա պարզ երեւում է այն փաստից, որ մինչեւ 1937թ. Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության դրոշի եւ զինանշանի վրա այդ բառերը գրված էին նաեւ հայերեն։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույն ճակատագիրն ունենա նաեւ Արցախի Հանրապետությունը, ինչը մենք` արցախցիներս, երբեք թույլ չենք տա»,- «Հայոց աշխարհ» թերթի թղթակց հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում