Պատերազմ ընդդիմության ներսում` հանուն երկխոսության
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանության հետ բանակցությունների պատվիրակության իր կազմը, ընդդիմության շարքերում կուլիսային պատերազմ է սկսվել այդ կազմում ընդգրկվելու համար: Ամենաշատն այդ կազմում չներգրավվելու համար սրտնեղած են նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը և Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ըստ թերթի, Աբրահամյանը որպես փաստարկ նշել է, որ ինքը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ նույն կառավարությունում է աշխատել և կարող է լեզու գտնել նրա հետ, իսկ Հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժամանակին Գագիկ Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել և նույնպես կարող է լեզու գտնել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում