Ս. Օհանյան. Զինվորի առողջության համար հոգ են տանելու ձեր պես գրագետ բժիշկները
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «լեյտենանտ» սպայական կոչում շնորհեցին Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 43 ուսանողների:
Պաշտպանության նախարարը ելույթում շնորհակալություն հայտնեց բժշկական համալսարանի անձնակազմին`ապագա որակյալ բժիշկներ նախապատրաստելու համար, ապա, անդրադառնալով ներկա շրջանավարտներին, ասաց. «Ձեզանից յուրաքանչյուրը կարող է լրացնել այն հանրահայտ բժիշկների համաստեղությունը, ինչպիսիք եղել են Հովսեփ Օրբելին, եղավ նաև Քոչարյանը և այլք: Նրանք փառքով են պսակել մեր բժիշկների անցած ճաապարհը»:
Նախարարը հիշեցրեց նաև Արցախյան գոյապայքարում հայ բժիշկների ունեցած դերն ու նշանակությունը. նրանք, փոխելով իրենց համազգեստը, թողնելով իրենց հարմար սարքավորումները, ձեռքները զենքն են վերցրել ու հասել կռվի դաշտ:
«Դրա շնորհիվ է, որ մենք ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն ու պատահական չէ, որ այսօր իր առջև դրված խնդիրները բարձր մակարդակով է իրականացնում: Նայելով ձեր շարքերին, սիրելի սպաներ, ես գալիս եմ այն եզրակացության, որ հայոց բանակ զորակոչվող երիտասարդը վստահությամբ է իր պարտքը կատարելու Հայրենիքի հանդեպ, քանզի նրա առողջության համար հոգ են տանելու ձեր պես գրագետ բժիշկները»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ շնորհավորեց ներկաներին` փաստելով, որ ի դեմս ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ-սպաների` հայ զինվորի կյանքն ու առողջությունը վստահելի ձեռքերում է:
Նշենք, որ օրեր հետո վիճակահանությամբ կորոշվի, թե լեյտենանտի կոչում ստացած 43 ուսանողներից` ով բանակի, որ զորամիավորումում է իր պարտքը կատարելու:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան