Ժամանակակից ստրկություն. Քլինթոնը կոչ է արել թրաֆիքինգը կոչել ինչպես որ կա
Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է Մարդկանց թրաֆիկինգի մասին 11-րդ ամենամյա զեկույցի հրապարակման մասին: 184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն և համապարփակ ուսումնասիրությունն է աշխարհով մեկ:
«Եկեք այն կոչենք, ինչպես որ կա. ժամանակակից ստրկություն»»,-ասել է Քլինթոնը: ԱՄՆ կառավարության հաշվարկներով ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ և երեխաներ հայտնվում են նմանատիպ հարկադրանքի պայմաններում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Աշխատանքային և սեռական թրաֆիքինգն աշխարհագրական, գենդերային կամ ազգային սահմաններ չեն ճանաչում: Ավելին, շուկաներում առկա պահանջարկի, օրենքների թույլ կողմերի, մեղմ քրեական պատժամիջոցների, կոռուպցիայի, բնական աղետների և տնտեսական անկայունության պարագայում ժամանակակից ստրկության այս դրսևորումների ազդեցության դաշտում են հայտնվում անհատներն ու հասարակությունները ողջ աշխարհում
Այս տարվա զեկույցը կրում է «Արդյունքների տասնամյակ» խորագիրը և կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին, այդ թվում և Միացյալ Նահանգներին առաջիկա տասնամյակում ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որ նախանշվում են ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժման մասին արձանագրության մեջ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը միացել է արձանագրությանը, թե ոչ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամաուլի ծառայության փոխանցմամբ, զեկույցը կոչ է անում բոլոր կառավարություններին, նույնիսկ այն երկրների, որոնք տեղ են գտել դասակարգման սանդղակի առաջին հորիզոնականում, առավել խստացնել թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, ապահովել, որ զոհերի համար իրապես երաշխավորված լինեն աջակցությունն ու արդարությունը, պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգ իրականացնողներին և իրականացնել կանխարգելման հասցեական աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում