Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 70-րդն է
«Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Հայաստանի ընտրանին ՌԴ ազգային թիմից կրած պարտությունից հետո 62-րդ հորիզոնականից նահանջել է 70-րդ տեղ: Նրա միավորների թիվը հավասար է 462-ի:
Դասակարգման աղյուսակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի հավաքականը` 1871 միավորով: Երկրորդ և երրորդ տեղերում ընթանում են Հոլանդիայի և Գերմանիայի ընտրանիները` համապատասխանաբար 1661 և 1417 միավորներով:
Ուշագրավ է, որ բրազիլացիները նահանջել են 5-րդ հորիզոնական, իսկ արգենտինացիներն այս պահին եզրափակում են լավագույն տասնյակը: Լուրջ առաջընթաց է արձանագրել Մեքսիկայի ազգային թիմը` 28-րդ տեղից տեղաշարժվելով 9-րդ հորիզոնական:
1 (1). Իսպանիա-1871 միավոր
2 (2). Հոլանդիա-1661
3 (4). Գերմանիա-1417
4 (6). Անգլիա-1146
5 (3). Բրազիլիա-1130
6 (9). Իտալիա-1059
7 (8). Պորտուգալիա-1046
8 (10). Խորվաթիա-1033
9 (28). Մեքսիկա-1007
10 (5). Արգենտինա-979
17 (18). Ռուսաստան-914
28 (26). Սլովակիա-779
31 (34). Իռլանդիա-752
70 (62). ՀԱՅԱՍՏԱՆ-462
98 (85). Մակեդոնիա-338
203 (202). Անդորրա-0
Փակագծերում նշված են թիմերի զբաղեցրած դիրքերը նախորդ վարկանշային սանդղակում: Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան