«Զավեշտական կլինի, եթե ՀԱԿ-ը նորից առաջ քաշի արտահերթ ընտրությունների խնդիրը». Արտակ Դավթյան
«Բազմիցս ասել ենք` իշխանությունների հետ վերջնագրերով խոսելն անհեռանկար է եւ որեւիցե մեկին պատիվ չի բերում։ Պետք է վերջ տալ նման գործելաոճին։ Կցանկանայի հիշեցնել նախագահի խոսքի այն հատվածը, որտեղ ասվում էր, որ մենք սովորում ենք մեծարել մեր նախկին ղեկավարներին, գնահատել նրանց արածը։ Սա քաղաքական երկխոսությանը, քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանն ուղղված լուրջ ազդակ է:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, նախագահը պարզորոշ արտահայտվեց այդ մասին Եվրախորհրդի ամբիոնից` մեր գործընկերոջ հարցին ի պատասխան հստակ հայտարարելով, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական նախադրյալներ չկան։ Այսքանից հետո առնվազն զավեշտական կլինի, եթե ՀԱԿ-ը երկխոսության օրակարգում նորից առաջ քաշի արտահերթ ընտրությունների խնդիրը, երբ դրա պատասխանն արդեն միանշանակ տրվել է»,-անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` «Հայոց աշխարհ» թերթին տված հացազրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում