Արդեն արտահանվել է 822 տոննա ծիրան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ գյուղնախարարության տվյալների, հունիսի 28-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է շուրջ 822 տոննա ծիրան: «Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վիճակը բարվոք է, ինչը պայմանավորված է ավելի լավ բերքով»,-գրում է թերթը` միաժամանակ հավելելով, որ ըստ պաշտոնական տվյալների, անցած տարի Հայաստանից արտահանված ծիրանի ծավալը չհասավ նույնիսկ 2 հազար տոննայի: Թերթը նաև նշում է, որ 2008թ. հունիսի վերջին Հայաստանից արդեն արտահանվել էր մոտ 4 հազար տոննա ծիրան:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանն ասել էր, որ այս տարի ունենք միջին բերքի 30%-ը, մոտավորապես 20 հազար տոննա` ավելացնելով, սակայն, որ այս թիվը ծիրանի արտահանում դեռևս թույլ չի տալիս:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում