Ադրբեջանի կրթության նախարարը ներգրավված է ատեստատների բիզնեսի մեջ
Վերջերս բավական հաճախ է խոսվում Ադրբեջանի կրթական համակարգում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին: Եվ ահա լուրեր են տարածվել, որ հարևան երկրի կրթության և գիտության նախարար Միսիր Մարդանովը իր վերահսկողության տակ է վերցրել միջնակարգ դպրոցներում ավարտական քննություններից ստացվող կաշառքի գումարները:
Ինչպես հաղորդում է «Pia.az» էլեկտրոնային պարբերականը՝ Մարդանովը հատուկ մարդկանց է նշանակել, որոնք պետք է վերահսկեն դպրոցների ավարտական քննությունները: Նույնիսկ դպրոցի տնօրենները որևէ հարց չեն կարող լուծել: Այդ մասին թերթին է հաղորդել 11-րդ դասարանի շրջանավարտներից մեկը: Նա մասնավորապես նշել է, որ իր ատեստատը գնել է 4 հազար մանաթով: