Զ. Փոստանջյան. Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը հուլիսի 20-ին կայցելեն Հայաստան
«Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը հուլիսի 20-ին այցելելու են Հայաստան»,- լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը` հավելով, որ սույն որոշումը կայացվել է «ԵԽԽՎ ամառային նստաշրջանի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ»:
Զ. Փոստանջյանը հավելեց, որ ըստ նախնական պայմանավորվածության, Վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ համազեկուցողները կներկայացնեն Հայաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույց, որի հիման վրա կընդունվի բանաձև:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան