Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ղեկավար է դարձել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդը
Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ղեկավար է դարձել Քրիստիան Լագարդը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, որոշումն ընդունվել է հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից:
ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում Լագարդը նշանակվել է հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Լագարդի ընտրությունը կանխատեսելի էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանն ու այլ երկրներ սատարել էին ֆրանսուհու թեկնածությունը:
Հիշեցնենք, ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Դոմոնիկ Ստրոս-Կանը սեռական սկանդալի պատճառով հրաժարական էր ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա