Հայաստանի հավաքականը միանձնյա առաջատար է Մոսկվայում
Մոսկվայում անցկացվում է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված ավանդական պատանեկան շախմատային մրցաշար` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի հավաքականների և «Դվորկովիչի հյուրասենյակ» թիմի մասնակցությամբ:
Հայաստանի հավաքականը երրորդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ընտրանուն և շարունակում է պահպանել երեք միավորի առավելությունը երկրորդ տեղում ընթացող Ադրբեջանի թիմի նկատմամբ: Վերջինս, իր հերթին, հաշվետու տուրում 3:1 հաշվով հաղթեց Բելառուսի հավաքականին:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրած հանդիպումներում միայն հաղթանակներ է տոնել և այժմ իր ակտիվում 16,5 միավոր ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան