«ԱրմենՏել»-ն առաջարկում է նեթբուքեր զեղչերով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքերի սեզոնային զեղչ` Beeline շարժական ինտերնետի «Drive» սակագնային փաթեթին միանալիս, տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, այն բաժանորդները, ովքեր մինչև օգոստոսի 31-ը կկնքեն “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր, այն մեկ տարվա ընթացքում չխզելու պայմանով, կստանան հնարավորություն արտոնյալ գներով ձեռք բերել DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքեր: Ակցիայի ժամանակահատվածում DELL Inspiron 1018 24W-ի գինը կկազմի 132000 դրամ, 179000 դրամի փոխարեն, իսկ DELL Inspiron 1018 48W` 135600 դրամ, 182000 դրամի փոխարեն: Հաճախորդը կարող է վճարել գումարը 12 ամսվա ընթացքում` հավասար չափերով:
«Երրորդ սերնդի ցանցի կատարելագործում, ծածկույթի գոտու ընդլայնում, վճարման հարմարավետ պայմաններով համակարգչային տեխնիկայի վաճառք, գների սեզոնային իջեցում` այս ամենը միտված է ինտերնետն ու ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնելուն բոլոր ցանկացողներին: Beeline գրասենյակների յուրաքանչյուր այցելու կարող է գտնել այն, ինչ նրան անհրաժեշտ է, քանի որ այստեղ ներկայացված է նոութբուքերի և նեթբուքերի լայն ընտրություն, որոնք համապատասխանում են տարբեր պահանջներին` սիրողականից մինչև պրոֆեսիոնալ», - հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ “Drive” սակագնային փաթեթից օգտվելու տարեկան պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: “Drive” սակագնային փաթեթում ամսավճարը կազմում է 6000 դրամ: Օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 Կբիտ/վրկ.
“Drive” սակագնային փաթեթի, ինչպես նաև DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքերի մասին մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում: