Բելառուսը վճարել է էներգիայի կուտակված պարտքի մի մասը, սակայն մատակարարումը դեռևս չի վերակագնվել
Ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը ստացել է Բելառուսից մոտ 600 մլն. ռուբլի: Ինչպես գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի էներգետիայի նախարարի օգնական Լյուդմիլա Զենկովիչը, նշելով, թե էներգամատակարարումը կվերականգնվի մոտ ժամերին:
Այնուհանդերձ, լրատվամիջոցների փոխանցմամբ, մինչ այժմ Ռուսաստանը չի վերսկսել մատակարարումը: «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունից հայտնել են, թե մատակարարումը նախատեսված էր վերականգնել այսօր գիշեր ժամը 12:00-ից, սակայն տեխնիկական բնույթի խնդիրների պատճառով այն հետաձգվել է:
Նշենք, ռուսական ընկերությունը դեռևս հունիսի 9-ին սահմանափակումներ էր մտցրել Բելառուս արտահանվող էներգամատակարարման մեջ: Այդ ժամանակ էլեկտրաէներգիայի պարտքը կազմում էր 1,5 միլիարդ ռուսական ռուբլի: Մատակարարման դադարեցումը սկզբից նախատեսված էր հունիսի 22-ին, սակայն «ԲելԷներգո» ընկերության հետ բանակցությունների ընթացքում որոշում էր կայացվել մեկ շաբաթ ժամանակ տրամադրել բելառուսական կողմին պարտքը մարելու համար: «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը հունիսի 29-ին տեղեկացրել էր, որ վճարումն այդպես էլ չի իրականացվել, ինչը ստիպել էր ռուսական կողմին դադարեցել էներգամատակարարումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա