Վրաստանում ազգությամբ հայ կին է սպանվել
Վրաստանի Մարնեուլի շրջանի Շահումյան գյուղում հայ կին է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել փախստականների բնակավայրում:
Այդ մասին հաղորդում է վրացական «ghn.ge» կայքը:
28 ամյա Թ. Բադալյանի դին հարևանները հայտնաբերել են սեփական տանը: Սպանվածի ամբողջ մարմնի վրա, այդ թվում պարանոցի հատվածում եղել են բազմաթիվ մարմնական վնասվածքեր:
Սպանության իրականացման կասկածանքով` ոստիկանները բերման են ենթարկել սպանվածի ամուսնու եղբորը` Գոչա Լափաչիային:
Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: