Լեհական նախագահության հանդիսավոր բացումը Եվրամիությունում
Հուլիսի 1-ին Լեհաստանը նախագահություն է հանձն առնում Եվրամիության Խորհրդում, որը կտևի մինչև ընթացիկ տարվա վերջը:
Այդ առիթով Երևանում` Հանրապետության հրապարակում, կկայանա լեհական երաժշտության երեկո: Մայրաքաղաքի բնակիչները կարող են լսել հին ու նոր լեհական հիթեր, որոնց ռիթմի տակ «կպարեն» երևանյան շատրվանները:
Ցուցադրումը կսկսվի ժ.21.00-ին: Երեխաներին սպասում են լեհական քաղցրավենիքներ, ինչպես նաև սպիտակ ու կարմիր փուչիկներ:
Երևանում ԼՀ դեսպանությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են