Սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցներում դասերը կսկվեն ժամը 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին
Սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցներում դասերը կսկվեն ժամը 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ նախարարությունն ընդառաջել է Երևանի քաղաքապետի խնդրանքին, որի նպատակն է թեթևացնել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում երթևեկության խցանումները:
«Կփոխենք նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում աշխատանքային ժամերը` փորձելով օգնել քաղաքին, քաղաքապետին, որպեսզի ավելի ազատ շնչի մեր քաղաքը առավոտյան ժամերին, ավելի հեշտ մարդիկ հասնեն աշխատանքի և խցանումներ չլինեն առավոտյան ժամը 09:00-ի կողմերը»,-ասաց Ա.Աշոտյանը: