Facebook-ի բաժնետոմսերը սեփականացնելու հավակնություն ունի Չինաստանը
Չինաստանը ցանկություն է հայտնել գնել ներկայումս ամենահայտնի սոցիալական ցանցի` Facebook-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթը: Այս մասին տեղեկացնում է «Взгляд» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՉԺՀ ներդրումային պետական հիմնադրամներից մեկը բաժնետոմսերը ձեռք բերելու հանձնարարություն է տվել ամերիկյան Citibank-ին: Վերջինս բանակցություններ է վարել մերձավորաևելյան երկրներից մեկի ներդրումային հիմնադրամի համար Facebook-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ: Այս երկու հիմնադրամները պատրաստ են գնել ցանցի բաժնետոմսերը ընդհանուր` 1,2 մլրդ դոլարով: 2010թ-ին Facebook-ի եկամուտը կազմել է 2 մլրդ դոլար:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում գրանցվածների թիվը կազմում է 700 միլիոն մարդ: Այնուամենայնիվ, աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը սկսել է դանդաղ առաջընթաց գրանցել: Արդեն երկրորդ ամիսն է, որ վիճակագրական ցուցանիշները բացասական դինամիկա են արձանագրում: Օրինակ 2011թ ապրիլին սոցիալական ցանցում 13.9 միլիոն մարդ է գրանցվել, իսկ մայիսին` 11.8 միլիոն: