Լևոն Արոնյանը պահպանում է երրորդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակում
Ինչպես տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, այսօր հրապարակվել է մոլորակի ուժեղագույն շախմատիստների վարկանշային սանդղակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2808 միավորով երրորդ տեղում է և 17 միավորով գերազանցում է 4-րդ տեղում հաստատված Սերգեյ Կարյակինին:
Դասակարգման ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նա շրջանցել է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին և այժմ նրան գերազանցում է 4 միավորով: Ի դեպ, մայիսին և հունիսին Անանդը խաղեր չի անցկացրել, իսկ Կառլսենը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչական մրցաշարում և հենց այդ հաղթանակի շնորհիվ էլ այժմ գլխավորում է ուժեղագույնների ցուցակը:
1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)-2821
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-2817
3. Լևոն Արոնյան (Հայաստան)-2805
4. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-2788
5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-2781
6. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2768
7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-2768
8. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-2768
9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-2766
10. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-2765
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան