«Ոսկե ծիրան». Հայ-թուրքական կինոպլատֆորմում հինգ ֆիլմի պրեմիերա
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակում կկայանան 5 կարճամետրաժ կինոնկարների երևանյան պրեմիերաներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Նա ընդգծեց, որ ֆիլմերի նկարահանման գաղափարը ծնվել է հենց կինոպլատֆորմի շնորհիվ:
5 ֆիլմերից 2-ը նկարահանվել են ազգությամբ թուրք, իսկ 3-ը` հայ ռեժիսորների կողմից: Բոլոր ֆիլմերը, ինչպես նշեց Սուսաննա Հարությունյանը, հայանպաստ են, նրանք արդեն ցուցադրվել են Ստամբուլի միջազգային կինոփառատոնում:
Նշենք, որ հայ-թուրքական կինոպլատֆորմին, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի աջակիցներն են Եվրոպական մշակութային ֆոնդը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Բրիտանական խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները