«Չկա լիակատար պատկերացում «տեղեկատվական պատերազմի բոլոր օրենքների» մասին»
Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ «Հայկական տեղեկատվական ռեսուրսների համագործակցության խնդիրները տեղեկատվական անվտանգության համատեքստում» թեմայով կլոր սեղան:
«Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, բացելով քննարկումը, նշեց, որ հանդիպման գլխավոր նպատակն է տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա գիտական և հասարակական ներուժի ավելի արդյունավետ օգտագործումը:
Վերջինիս խոսքերով, չնայած մեզ մոտ այս ոլորտում վերջին շրջանում որոշակի հաջողություններ են արձանագրվում, այնուամենայնիվ անելիքները դեռևս շատ են:
Ըստ Գագիկ Հարությունյանի, թեև տեղակատվական ռեսուրսների, ԶԼՄ-ների գործունեությունը վերջին շրջանում որակական տեսակետից զարգացում է ապրել, այնուամենայինիվ,սակայն դեռևս չկա լիակատար պատկերացում «տեղեկատվական պատերազմի բոլոր օրենքների» մասին:
«Տեղեկատվական պատրազմում հաղթելու համար անհրաժեշտ է սեփական ռեսուրսների գերկայության միջոցով հակառակորդի ռեսուրսների ճնշում»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Վերջինիս կարծիքով, ներկայումս ոլորտում ստեղծվել է մի վիճակ, երբ գիտական, վերլուծական միտքը, այսինքն՝ դաշտում գործող փորձագետները մի կողմից, և ԶԼՄ-ները՝ մյուս կողմից, գործում են ոչ համակցված:
Եվ հենց այս բացը լրացնելու նպատակով Գագիկ Հարությունյանը առաջարկեց ստեղծել համագործակցության մի յուրահատուկ ձևաչափ, որը հնարավորություն կտա օկումուլացնել և ավելի արդյունավետ օգտագործել ներկայումս դաշտում առկա թե փորձագիտական, և թե լրագրողական ամբողջ ներուժը:
Քննարկմանը ներկա փորձագետ Տիգրան Քոչարյանը իր հերթին կարևորեց սփյուռքի ներուժի օգտագործումը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Հասմիկ Ամիրխանյանը խիստ կարևորեց ՀՀ զինված ուժերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության մատուցումը: