ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդության ամենացածր ցուցանիշը Հայաստանում է
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում արձանագրվել է Սվազիլենդում, չափահաս բնակչության 26 տոկոսը: Այդ մասին հայտարարել է UNAIDS-ի գործադիր տնօրեն Միշել Սիդեբեն, հայտնում է «Իտար Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, հիվանդության մակարդակը բարձր է նաև Բոտսվանայում՝ 24,8 տոկոս:
«Ռուսաստանում բնակչության մեծ մասը շարունակում են ՄԻԱՎ-ով վարակվել` թմրամիջոցներ ներարկելու միջոցով», -հայտարարել է Միշել Սիդեբեն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդության ամենացածր ցուցանիշներն աշխարհում արձանագրվել են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ուզբեկստանում՝ չափահաս բնակչության ընդամենը 0,1 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում