Տեր-Պետրոսյանը վախենում է հերթական ընտրություններից
Լուսաբանելով ՀԱԿ հանրահավաքը` «Голос Армении»-ն նշում է, որ հանրահավաքին նախորդած ՀԱԿ ակտիվ քարոզչությունը ցանկալի արդյունքներ չտվեց, քանի որ այս հանրահավաքը նշանավոր էր, երևի թե, միայն իր փոքրաթիվությամբ` մոտ 3000 մարդ: Թերթը գրում է, որ ըստ օրակարգի` ՀԱԿ ղեկավար Լ. Տեր-Պետրոսյանը պետք է խոսեր ՀԱԿ-իշխանություններ երկխոսության մասին, սակայն վերջինս իր գրեթե ամբողջ ելույթը նվիրեց մարտի 1-ի վերաբերյալ հետաքննության վերաակտիվացման խնդրին:
Թերթը նշում է, որ Տեր-Պետրոսյանը փորձել է երկխոսությունը երեք տարի ուշացումով սկսելու իր մեղքը բարդել ՀՀ Նախագահի վրա` ասելով, թե իբր Սերժ Սարգսյանը երկխոսության է գնացել երեք տարի անց, այնինչ` բոլորն էլ գիտեն, որ իր նախագահության առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը հայտարարել է բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսելու իր պատրաստակամության մասին: Թերթը գրում է, որ իրականում ոչ թե իշխանություններն են վախենում արտահերթ ընտրություններից, այլ ՀԱԿ-ն է վախենում հերթական ընտրություններից, քանի որ ժամանակը Լ. Տեր-Պետրոսյանի դեմ է աշխատում և վերջինս շատ լավ հասկանում է, որ օգոստոսի 1-ի հանրահավաքին էլ ավելի քիչ մարդիկ են գալու Թատերական հրապարակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում