Չկա հեղափոխության հասարակական պահանջ
«3000-4000 մարդու առջեւ ելույթ ունենալ եւ խոսել 700 հազարի մասին` սա արդեն հիվանդագին երեւույթ է։ Սա` մեկ։ Երկրորդ` հեղափոխությունները միայն «զանգված հավաքելով» չեն լինում։ Պետք է լինի դրա հասարակական պահանջը։ Չկա այդ պահանջը։ Նրանց «պահանջարկը» այդ 3000 հոգին է, որոնց տեսանք երեկ Թատերական հրապարակում։ Ինչ վերաբերում է «բանակցություններին», մեր դիրքորոշումը հայտնի է. մենք գնում ենք երկխոսության, ոչ թե բանակցությունների, ինչպես իրենք են ասում»,-«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` խոսելով ՀԱԿ-ի մասին։
«Վերջին միտինգում ելույթ ունեցողներից մեկը հայտարարում է` սրանք հանցագործներ են, եթե չգնան արտահերթ ընտրությունների, իշխանությունը գրոհով կվերցնենք։ Սա կարծես հին սերիալի շարունակությունն է։ Մենք փորձում ենք համաձայնության դաշտ ստեղծել, զերծ մնալ քաղաքացիական բախումների տանող քայլերից, գնում ենք որոշակի քաղաքական բարեփոխումների` ե՛ւ հանրահավաքների ազատության, եւ մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով դատապարտված անձանց ազատ արձակման, ե՛ւ «Մարտի 1»-ի գործի քննությունը ակտիվացնելու առումով, իրենք նորից խոսում են «գրոհի» մասին, կարծես ուզում են վերադառնալ 2008 թ., երբ իսկապես փորձում էին գրոհով վերցնել իշխանությունը»,-նշել է Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում