Ստրատեգիական նշանակության օբյեկտների կայքերը մեր երկրում լավ են պաշտպանված. փորձագետ
«168 ժամի» հետ զրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է, որ պետական կայքերն անխնա կոտրում էին թուրքերն ու ադրբեջանցիները, մինչեւ որ սկսեց կիրառվել Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը:
Ըստ այդմ` Ազգային անվտանգության ծառայությունն սկսեց վերահսկել եւ պաշտպանել պետական ողջ համացանցի սեգմենտը: «Վերջերս եղել են խոշոր հարձակումներ, սակայն մասնավոր կայքերի վրա, իսկ պաշտպանության նախարարության կամ մեր երկրի համար ստրատեգիական նշանակության մյուս օբյեկտների կայքերն այնքան լավ են պաշտպանված, որ որեւէ հակերային հարձակում չի կարող դրանք կոտրել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում