Գրիշչուկ. «Հիմա Արոնյանն է առաջ անցել»
Ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը whychess.org-ի թղթակցի հետ զրույցում խոսել է նաև շախմատային այն սերնդի մասին, որի ներկայացուցիչներից մեկն էլ ինքն է:
- Համարում եմ, որ դու նոր ալիքի ներկայացուցիչներից մեկն ես, այն շախմատիստներից մեկը, ովքեր զավթել են 2700 մակարդակի տարբեր աստիճաններ: Ըստ իս` այդ սերունդն ավելի գործնական էր ու համառ, և հենց դրանցով են պայմանավորված նրա հաջողությունները: Հետաքրքիր կլինի իմանալ քո կարծիքը:
- Առաջին հերթին` այնպես ստացվեց, որ այդ սերունդը, որին, ինձնից բացի, պատկանում են Արոնյանը, Պոնոմարյովը, Յակովենկոն, Բակրոն, շատ տաղանդավոր է: Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ մեզնից ինչ-որ մեկն առաջ է անցնում, բայց ոչ երկար ժամանակով. Նախ Բակրոն, հետո Պոնոմարյովը, այնուհետև` ես, իսկ հիմա` Արոնյանը:
- Բայց դա նշանակում է նաև, որ ձեր մեջ նոր Կասպարով ի հայտ չեկավ:
- Այո, բայց հասկացիր, եթե գնանք համեմատության ճանապարհով, պետք է շեշտենք, որ Կասպարովը սև խավիար է, բարձրագույն սորտ: Հնարավոր է` ողջ պատմության ընթացքում այդպիսի միայն երկու շախմատիստներ են եղել` Ֆիշերն ու Կարպովը: Անանդը հրաշալի խավիար է, սակայն կարմիր գույն ունի: Նույնը կարելի է ասել Կրամնիկի ու Արոնյանի մասին` հրաշալի կարմիր խավիար` անկրկնելի որակով: Կառլսենի առումով դեռ ամեն ինչ պարզ չէ. գույնի փոփոխության և «լյուքս» կարգ տեղափոխվելու ներուժ նա ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան