Մլադիչին անհարգալի վարքի համար դուրս են հրավիրել Հաագայի դատարանի նիստերի դահլիճից
Հաագայում այսօր տեղի ունեցած դատական լսումների ժամանակ դատավորը որոշում է կայացրել բոսնիացի սերբերի նախկին բանակային առաջնորդ Ռատկո Մլադիչին դուրս հրավիրել նիստերին դահլիճից: Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու» -ն, նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Մլադիչը պարբերաբար ընդհատել է դատավորին, ով ներկայացնելիս է եղել գեներալի նկատմամբ առաջադրված մեղադրանքները:
« Ես չեմ պատրաստվում լսել այդ բոլորն առանց իմ փաստաբանի ներկայության », - հայտարարել է Մլադիչն ու նախատել դատավորին. «Ով եք, դուք, որ չեք թույլատրում ինձ նույնիսկ շնչել»:
Տեղեկատվության համաձայն, Մլադիչն իրեն մեղավոր չի ճանաչել ներկայացված մեղադրանքների և ոչ մի դրույթով:
Հիշեցնենք, մայիսի 27-ին սերբական դատախազությունը որոշում էր կայացրել Ռատկո Մլադիչին հանձնել նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային տրիբունալ, որտեղ վերջինիս նկատմամբ 1990-ականներին բոսնիական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներ են առաջադրված:
Նախորդիվ` Ռատկո Մլադիչը պատրաստվում է բոյկոտել Հաագայի դատարանի հերթական նիստը