Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը դարձել է «Google+»-ի ամենահայտնի օգտատերը
Facebook սոցիալական ցանցի հինադիր Մարկ Ցուկենբերգը դարձել է մրցակից Google+ սոցիալական ցանցի ամենահայտնի օգտատերը: Ինչպես գրում է «Գազտա.ռու»- ն, Ցուկենբերգը իր հետևորդների քանակով զգալիորեն անցել է Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջից ու Սերգեյ Բրինին:
Ցուկենբերգի Google +-ի անձնական էջում բաժանորդագրված է մոտ 30 հազար հետևորդ, մինչդեռ Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջն ունի ընդամնեը 20 000 բաժանորդ-օգտատեր:
Նշենք, նախորդ երեքշաբթի Google կորպորացիան հանրությանն էր ներկայացրել Google Plus սոցիալական ցանցը, որը հիմնադիրների մտահղացմամբ պետք է մրցակցեր Facebook-ի հետ: