«Ֆուկուսիմա» ատոմակայանի մոտակայքում բնակվող երեխաների 45%-ի վահանագեղձերում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր
«Ֆուկուսիմա» ատոմակայանի մոտակայքում բնակվող երեխաների 45%-ի վահանագեղձերում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր: Այս մասին հաղորդում է «Գազետա. ռու» լրատվական կայքը` հղում անելով ճապոնական «Tokyo Shimbun» պարբերականի հաղորդած տեղեկությունների վրա:
Այնուամենայնիվ, ստուգումներն անցկացրած ճապոնական ատոմային անվտանգության հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երեխաների վահանագեղձերում ռադիոակտիվ նյութերի քանակությունը շատ չնչին է և չի կարող լուրջ վտանգ հասցնել առողջությանը:
Նշենք, որ հետազոտման էին ենթարկվել մինչև 15 տարեկան ավելի քան 1000 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան