Թունիսի նախկին նախագահին 15 տարվա ազատազրկման են դատապարտել
Հունիսի 4-ին տեղի է ունեցել Թունիսի նախկին նախագահ Զին ալ-Աբիդինա բեն Ալիի գործով երկրորդ դատավարությունը, ում մեղադրում էին անօրինական զենք ու թմրանյութ ունենալու մեջ: Դատական նիստում կայացված վճռի համաձայն, որն անցնում էր մեղադրյալի բացակայությամբ, Բեն Ալին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Կուրսոր» լրատվական կայքը:
Ավելի վաղ, նույն դատարանը պետության էքս-ղեկավարին դատապարտել էր 35 տարվա ազատազրկման:
Սպասվում է, որ Թունիսում պաշտոնաթող նախագահի ևս մեկ դատավարություն տեղի կունենա: Նրան կմեղադրեն ծառայողական լիազորությունների ու իշխանության չարաշահման և հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանության մեջ:
Հիշեցնենք, որ Բեն Ալին Թունիսից Սաուդյան Արաբիա է փախել 2011 թվականի հունվարին, երբ իր իսկ քաղաքացիները հեղափոխություն բարձրացնելով նրան պաշտոնանկ են արել: Էքս-նախագահը դատավճիռը չի ընդունում, հայտարարելով, որ այն հանդիսանում է քաղաքական հաշվեհարդար և չի կարող լեգիտիմ լինել: