Ալիկ Սարգսյան. ԼՂՀ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարանցիկ ուղի չէ
«Այս մեղադրանքները` թե իբր Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքը օգտագործվում է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարանցիկ ուղի, անհիմն են, սույն լուրերի տարածման հիմնական պատճառը կայանում է նրանում որ մեր որոշ հարևանների շահերից է բխում ԼՂՀ-ն ներքաշել այս մութ պատմությունների մեջ»: Այսօր Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Նա պաշտոնապես հերքեց Ադրբեջանական պաշտոնական շրջանակների կողմից անհիմն տարածվող այդ տեղեկությունները և նշեց, որ իր համար մինչ օրս պարզ չէ թե դրանց տարածողները ինչ աղբյուրներից են օգտվում:
Ալիկ Սարգսյանը նշեց. «Որևիցե դեպք, որը առիթ կտա միջազգային կառույցներին և մեր հարևաններին քնննադատելու ԼՂՀ-ին, որ նա ներքաշված է այս գործընթացում, մինչ այսօր չի հայտաբերվել»,- հայտարարեց Ալիկ Սարգսյանը:
Ոստիկանապետը շեշտեց, որ ԼՂՀ իրավապահ մարմինները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ակտիվ պայքար են ծավալում: