Քաղաքական 20:32 06/07/2011

Բակո Սահակյան. Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ՀՀ-ն լուրջ ջանքեր է գործադրում, որ Արցախը բանակցությունների մասնակից դառնա

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

Հարց.- Կազանի հանդիպումից առաջ փորձագիտական, նույնիսկ իշխանական շրջանակներում հույսեր կային, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուր որ է պետք է ստորագրեն, ընդունեն այդ առաջարկները: Բայց դա տեղի չունեցավ: Հանդիպման այդ արդյունքը Ձեզ համար սպասելի՞ էր:

Պատասխան. - Մենք բոլոր հանդիպումներից` լինի դա վերջին, լինի նախկին, գրեթե միատեսակ ակնկալիքներ ենք ունենում, որովհետև մենք հուսով ենք, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կգան համաձայնության, որի շնորհիվ Արցախը կշարունակի իր մասնակցություւնը բանակցային գործընթացում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված: Եվ բացառություն չէր Կազանի հանդիպումը: Այդ նույն ակնկալիքն ունեինք: Եվ այս պահի դրությամբ, որոշակի բավարարվածություն ունենք և հատկապես, որ Միսնկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում նշում են, որ վերջնական կարգավորումը առանց Արցախի հանրապետության մասնակցության անհնարին կլինի: Եվ մենք սպասում էինք, որ վերջին հանդիպման ժամանակ ավելի ստույգ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հենց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում ապահովելու համար: Մենք ունենք որոշակի տեղեկություններ վերջին հանդիպման մասին, և ինչպես հաճախակի էր լինում, դժբախտաբար, այս վերջին հանդիպման ժամանակ ևս Ադրբեջանը ցուցաբերեց մի կեցվածք, որը չնպաստեց այդ բանակցությունները լիարժեք ձևաչափին մոտեցնելուն: Բայց մեկ է, մենք մնում ենք մեր հույսին և կարծում ենք, որ կգա այդ օրը, երբ կմասնակցենք բանակցային գործընթացին:

Հարց. - Իսկ, եթե Ադրբեջանը ցուցաբերեր կառուցողական կեցվածք և Կազանում ստորագրեր առաջարկվող փաստաթուղթը, դա ենթադրում է նաև տարածքների վերադարձ: Համաձա՞յն եք այդ ամեն հետ:

Պատասխան. - Քանի որ համանախագահները փաստում են, որ առանց ԼՂ-ի դժվար է որևէ վերջնական համաձայնություն ձեռք բերել, դա նշանակում է, որ ցանկացած որոշում միայն ու միայն պիտի ընդունվի Արցախի մասնակցությամբ: Մենք ակնկալում ենք, որ սկզբնական փուլում կվերականգնվի բանակցային ձևաչափը, որտեղ Արցախը հնարավորություն կունենա մասնակցելու, որտեղ էլ մենք կարտահայտենք մենք տեսակետը: Մենք հեռու ենք այս պահի դրությամբ որոշումների ընդունման փուլից: Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ՀՀ-ն լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Արցախը բանակցությունների մասնակից դառնա: Մենք միշտ նշում ենք, որ Ադրբեջանի հետ պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց: Եվ տա Աստված, որ գա այդ ժամանակը: Այնպես որ, այս պահի դրությամբ ցանկացած պայմանավորվածություն կրում է միջանկյալ բնույթ:

Հարց. - Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կլինեն բանակցային գործընթացում, ի՞նչ քայլեր եք ակնկալում միջնորդ երկրներից:

Պատասխան. - Մենք խորապես համոզված ենք, որ միջնորդ երկրները անկեղծ են իրենց դրսևորումների մեջ: Եվ այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ միջազգային հանրությունը և հատկապես համանախագահները կատարում են աշխատանք, որն ուղղված է այս հարաբերական խաղաղությունը ապահովելուն և վերջնական խաղաղություն ձեռք բերելուն: Ընդհանրապես չենք թաքցնում, որ այս իրավիճակը, այս հարաբերական խաղաղությունը ձեռք է բերվել նաև համանախագահող երկների շնորհիվ, ինչի համար, կարծում եմ, թե' հայկական կողմը, թե' Ադրբեջանը շնորհակալ պետք է լինեն, որովհետև այս հարաբերական խաղաղությունը շատ-շատ անգամ գերադասելի է, քան ցանկացած պատերազմական գործողություն: Եվ կարծում եմ, որ համանախագահները շարունակելու են իրենց ջանքերը և որոշակի լրացուցիչ աշխատանքներ են իրականացնելու այս իրավիճակը պահպանելու ուղղությամբ:

Հարց. - ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ինչ-որ փաստաթղթի ստորագրում մոտ ապագայում`մոտակա ամիսներին, հնարավոր համարո՞ւմ եք:

Պատասխան. - Այս վերջին տարիներին մենք բոլորս հնարավորություն ենք ունեցել համոզվելու, որ հայկական կողմը, իր պատասխանատվությունից միջազգային հանրության առջև և իր շահագրգռվածությունից ելնելով` փորձում է ամեն ձևի կառուցողական կեցվածք դրսևորել` նպաստելով խաղաղ գործընթացի ե'ւ պահպանմանը, ե'ւ այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելուն: Դժբախտաբար, մենք այսօր ունենք` ի դեմս Ադրբեջանի, մի մասնակից բանակցային գործընթացում, որը չի դադարեցնում իր ոչ կառուցողական կեցվածքը, քայլերը այդ բանակցություններում, ինչը, ըստ մեզ, հիմնական խոչընդոտն է հանդիսանում ամբողջ այդ գործընթացում: Այդ կեցվածքին գումարվել են նաև ռազմատենչ հայտարարությունները, և այդ քաղաքականությունը չի տեղավորվում միջազգային հանրության կողմից ձեռնարկված քայլերի շրջանակներում: Հետևաբար այդպիսի մոտեցումը և այդպիսի մասնակցությունը հիմնական պատնեշն է: Եվ մենք կոչ ենք անում համանախագահներին և միջազգային հանրությանը իր վերաբերմունքը փոխել Ադրբեջանի նկատմամբ և, ինչու չէ, անհրաժեշտության դեպքում պարտադրողական քայլերի հրավիրել, որը և կնպաստի թեկուզ և այս խանգարված ձևաչափով բանակցությունների շարունակությանը: Այս փուլում Ադրբեջանին պետք է հրավիրել ավելի զուսպ քաղաքական մշակույթ ցուցաբերելու:

Հարց. - Որքանով են լուրջ ադրբեջանական սպառնալիքները, որոնք ավելի հաճախակի ենք դառնում: ԼՂ ղեկավարությանը մտահոգո՞ւմ են այդ սպառնալիքները:

Պատասխան. - Դա պիտի մտահոգի ոչ միայն Արցախի հանրապետությանը, Արցախի ժողովրդին: Այդ սպառնալիքները իրենց բնույթով միայն Արցախի անվտանգությանը կամ միայն հայկական կողմին չեն ուղղված: Դրանք կրում են ահաբեկչական բնույթ: Իսկ եթե դա ահաբեկչություն է, ուրեմն պետք է մտահոգի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այդ առումով ես գտնում եմ, որ այդ սպառնալիքները հավասարաչափ վերաբերում են թե' Արցախին, թե' հայկական կողմին, այնպես էլ միջազգային հանրությանը: Ամեն օր Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հանդես են գալիս սպառնալիքներով, և դրանք ուղեկցված են միլիտարիստական կոնկրետ քայլերով, և մենք մտահոգված ենք և մեզ պես պետք է մտահոգվի նաև միջազգային հանրությունը: Այդպիսի քաղաքականության շրջանակներում մենք պարտավոր ենք հաշվի առնել և չբացառել, որ Ադրբեջանը կարող է մի օր այդ խոսքերից գործի անցնել: Հետևաբար մենք կառուցում ենք մեր աշխատանքները` ելնելով այդ իրողությունից:

Հարց. - Պատերազմի սցենարին լիովին պատրա՞ստ եք:

Պատասխան. - Իհարկե: Այստեղ մեր դեպքում որևէ արտառոց պահվածք չենք ընդունում: Մենք, խորապես համոզված լինելով, որ այս հարցը պետք է կարգավորվի խաղաղ պայմաններում, միևնույն ժամանակ պարտավոր ենք մտածել` հաշվի առնելով մեր հարևանի պահվածքը, նրանց կողմից հնչեցված հայտարարությունները: Պարտավոր ենք նաև ապահովել մեր երկրի անվտանգությունը, որպեսզի մեր երկրի բնակչությունը ի վիճակի լինի այդ հարաբերական խաղաղության պայմաններում իրենց առօրյան կազմակերպելու:

Հարց. - Փորձագիտական շրջանակներում գնալով ավելի է ամրապնդվում, տարածվում այն տեսակետը, որ պատերազմի հավանականությունը գնալով աճում է: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

Պատասխան - Այդ փորձագետները հենց հիմք ենք ընդունում Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը: Եթե մի երկրում ամեն օր ասում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը մենք այդ հարցը լուծելու ենք զենքի ուժով, ապա այդ փորձագետները իրավունք ունեն այդպիսի եզրակացություն անելու:

Մենք լրջագույն աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի խուսափենք հավանական պատերազմական գործողություններից: Ես համարում եմ, որ այս հակամարտությունը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի հետաքրքրություններով: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը ունի իր պահանջները հատկապես մեր տարածաշրջանում: Ես դիտում եմ մեր գործունեությունը ոչ թե այդ ծայրահեղ քաղաքականության մեջ, այլ ընդհակառակը` մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեցնենք ստեղծված լարվածությունը և փորձենք ավելի ուրիշ գործիքներ գործադրելով մոտենանք մեր հարաբերությունների պարզելուն:

Հարց. - Ձեր գնահատականը քննարկվող փաստաթղթին:

Պատասխան. - ՀՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ և մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար: Հետևաբար մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկություն, որը հիմք է բանակցելու համար:Եվ մենք գտնում ենք, որ այսօրվա փաստաթուղթը` եթե հնարավորություն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժվել: Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է մի փաստթաթուղթ, այսօր խոսվում է Մադրիդյան փաստաթղթի մասին, որը հնարավորություն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնությունը: Եվ բազմիցս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Եվ վաղը եթե կլինի այդ և մյուս փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նաև բանակցել Արցախին, մենք , իհարկե, ողջունելու ենք: Որովհետև փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր:

Հարց. - Այսինքն եթե ՀՀ-ն և Ադրբեջանը վաղը ստորագրեն հիմնարար սկզբունքների շուրջ մի փաստաթուղթ, դուք խնդիր չե՞ք ունենա:

Պատասխան. - Մենք միշտ էլ նշում ենք, որ երախտապարտ ենք ՀՀ-ին բանակցային գործընթացում իր գործունեության համար, բայց ավելացնում ենք նաև, որ այդ շրջանակներում անհնարին է որոշակի համաձայնությունների գալ, քանի որ անհրաժեշտ է այդ քննարկումներին Արցախի մասնակցությունը: Այդ մասին շեշտում և հայտարարում է նաև ՀՀ նախագահը: Հիմա կողմերը իրականացնում են աշխատանքը, որը պիտի հնարավորություն տա Արցախին մասնակցել այդ գործընթացին: Այդ մասին նաև ՀՀ նախագահն է հայտարարել: Եվ ես դա համարում եմ ազնիվ կեցվածք, մոտեցում, որը ամբողջությամբ համապատախանում է հիմնախնդրի բնությանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}